21:05  ,  6 մարտի, 2021

«Սևիլիան» պարտվեց հետնապահներից մեկին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սևիլիան» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Էլչեին»: Դաշտի տերերը 2 գոլ խփեցին 70-րդ և 77-րդ րոպեներին, իսկ հյուրերից հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը:

«Սևիլիան» 48 միավորով մնաց չորրորդ տեղում: «Էլչեն» հեռացավ վտանգավոր գոտուց և 24 միավորով 17-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Էլչե» - «Սևիլիա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռաուլ Գուտի, 70, Գուիդո Կարիլյո, 77 – Լյուկ դե Յոնգ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով