17:44  ,  6 մարտի, 2021

Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցու և դարձել բրոնզե մեդալակիր

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում:

2 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը քառորդ եզրափակիչում իպոն հնարքով ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ է գտնվել ֆրանսիացի Չեյն Գիեմից:

Կարապետյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր մրցաշարում:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում