19:48  ,  5 մարտի, 2021

Եվրո–2022. Վրաստան – Հայաստան՝ 5։0

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ հանդիպումն անցկացրեց Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում:

Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Հայաստանի հավաքականը 1 միավորով եզրափակում է երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Վրաստանը 4 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը Ռուսաստանն է, որը երկու խաղից հետո ունի 6 միավոր։ 2 խաղ անցկացրած Ֆրանսիան երրորդն է՝ 2 միավոր։

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով: Վրացիները 0:4 հաշվով պարտվել էին Ռուսաստանին, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում