20:27  ,  5 մարտի, 2021

Ռոտերդամ. Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ռոտերդամում անցկացվող ATP ABN Amro World Tennis Tournament–ի քառորդ եզրափակիչում։ Հայ մարզիկի մրցակիցն էր հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որն առավելության հասավ 6։4, 6։3, 7։5 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 44 րոպե։

Ցիցիպասի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի եւ ֆրանսիացի Ժերեմի Շարդիի դիմակայության հաղթողը։

Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 980 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում