16:04  ,  5 մարտի, 2021

«Նորավանքը» հաղթեց Բոատենգի դուբլի շնորհիվ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Նորավանքը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում մրցեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և տնային հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ գանացի հարձակվող Քրիստիան Բոատենգը, որն աչքի ընկավ 11-րդ և 19-րդ րոպեներին:

«Նորավանքը» 17 խաղից հետո վաստակել է 29 միավորով և հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Սևանին» (14 խաղ): «Արարատ-Արմենիա-2»-ը 15 խաղից հետո 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English