15:40  ,  5 մարտի, 2021

Դավիդ Կամպանյան հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը երկկողմ համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Իսպանացի մասնագետը երևանյան ակումբը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տարել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ ոքի և կրել 6 պարտություն: Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում կրկնել էր նախորդ տարվա հաջողությունը՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» գլխավորելուց առաջ Դավիդ Կամպանյան աշխատել է նաև Վանաձորի «Լոռիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով