01:41  ,  5 մարտի, 2021

«Ինտերը» պարտության մատնեց «Պարմային» Սանչեսի դուբլի շնորհիվ եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Ինտերը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Պարմայի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում 8 րոպեում դուբլ ձեւակերպեց միլանյան թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերը» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Միլանի» նկատմամբ։ «Պարման» նախավերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Պարմա» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Էրնանի, 71 - Ալեքսիս Սանչես, 54, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով