15:57  ,  4 մարտի, 2021

«Լոռին» հաղթեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային խաղում Վանաձորի «Լոռին» ընդունեց փոխչեմպիոն ու գավաթակիր Երևանի «Նոային» և հաղթեց 2։0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին գլխի հարվածով բացեց թիմի նորեկ, սերբ հարձակվող Նիկոլա Պոպովիչը։ «Լոռիի» երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց փոխարինման դուրս եկած Ղուկաս Պողոսյանը։

«Լոռին» 14 խաղից հետո վաստակեց 23 միավոր և բարձրացավ երրորդ տեղ։ 13 հանդիպում անցկացրած «Նոան» 19 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Լոռի» - «Նոա»՝ 2:0

Նիկոլա Պոպովիչ, 12, Ղուկաս Պողոսյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով