14:34  ,  4 մարտի, 2021

ՉԼ. «Լիվերպուլի» ու «Լայպցիգի» պատասխան խաղը կանցկացվի չեզոք դաշտում

Անգլիական «Լիվերպուլի» ու գերմանական «Լայպցիգի» միջև ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը տեղի կունենա չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ» արենա ստադիոնում, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Այս թիմերի միջև առաջին խաղը ևս կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով տեղի էր ունեցել նույն ստադիոնում, որտեղ «Լիվերպուլն» արտագնա հաղթանակ էր տարել 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English