23:54  ,  3 մարտի, 2021

«Լեսթեր Սիթին» չհաղթեց «Բարնլիին», «Աստոն Վիլան» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բարնլիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Լեսթեր Սիթին» 27 խաղից հետո 50 միավորով երրորդ տեղում է։ «Բարնլին» 15-րդն է՝ 29 միավոր։

Հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Աստոն Վիլային» եւ 14 միավորով վերջին տեղում է։ «Աստոն Վիլան» 9-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարնլի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Մաթեյ Վիդրա, 4 - Կելեչի Իհեանաչո, 34

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 1։0 (տեսանյութ)

Դեւիդ Մաքգոլդրիկ, 30

Հեռացում՝ Ֆիլ Ջագելկա («Շեֆիլդ Յունայթեդ»), 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս