23:25  ,  3 մարտի, 2021

«Սասուոլոն» ու «Նապոլին» 3-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Սասուոլոյին»։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3

Հաշիվը 34-րդ րոպեին բացվեց «Նապոլիի» սերբ պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչի ինքնագոլից հետո։ 4 րոպե անց հյուրերը լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկու գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Սասուոլոյից» 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալացի հարձակվող Դոմենիկո Բեռարդին։ «Նապոլիի» երկրորդ գոլը խփեց իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։

Իտալացի հարձակվող Լորենցո Ինսինիեի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ 89-րդ րոպեին, սակայն ավելացված չորրորդ րոպեին 11 մետրանոց իրացրեց նաեւ «Սասուոլոն»՝ խուսափելով պարտությունից։

«Նապոլին» 24 խաղից հետո 44 միավորով 5-րդն է, «Սասուոլոն» 8-րդն է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 3։3 (տեսանյութ)

Նիկոլա Մաքսիմովիչ, 34, ինքնագոլ, Դոմենիկո Բեռարդի, 45+1, 11մ, Ֆրանչեսկո Կապուտո, 90+4, 11մ - Պյոտր Զելինսկի, 38, Ջովանի Դի Լորենցո, 72, Լորենցո Ինսինիե, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով