21:48  ,  3 մարտի, 2021

«Չելսին» կփորձի անվճար ձեռք բերել Ջանլուիջի Դոնարումային

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է անվճար ձեռք բերել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է Metro-ն։ Կողմերը համագործակցության երկարաձգման վերաբերյալ բանակցություն դեռ չեն անցկացրել։ «Չելսին» կփորձի գրավիչ առաջարկով հրավիրել Դոնառումային ամռանը։

2020թ․ ամռանը «Չելսին» ֆրանսիական «Ռենից» 25 միլիոն եվրոյով ձեռք էր բերել դարպասապահ Էդուար Մենդիին, իսկ 2018-ին 80 միլիոն եվրոյով Բիլբաոյի «Աթլետիկից» գնել էր իսպանացի Կեպա Արիսաբալագային, որն այդ տրանսֆերի շնորհիվ դարձավ աշխարհի ամենաթանկ դարպասապահը։

22-ամյա Դոնառուման «Միլանի» սան է, ակումբի հետ դարձել է 2016թ․ Իտալիայի սուպերգավաթակիր։

Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան» եւ Փարիզի ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English