20:47  ,  3 մարտի, 2021

Կեյլոր Նավաս․ Փարիզում զգում եմ բոլորի սերը, Մադրիդում այլ կերպ էր

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը հիշել է Մադրիդի «Ռեալում» անցկացրած տարիները։

«Փարիզում ես զգում եմ բոլորի սերը։ Մադրիդում այլ կերպ էր։ Տպավորություն էր, որ «Ռեալում» ոչ բոլորն են մինչեւ վերջ հավատում ինձ։ Միշտ շնորհակալ կլինեմ Արքայական ակումբի երկրպագուներին, որոնք մինչեւ հիմա աջակցում են ինձ, թեեւ փոխել եմ ակումբս։

ՊՍԺ-ում բոլորը հավատում են ինձ, իսկ ես ձգտում եմ ամեն խաղում արդարացնել այդ վստահությունը։

Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», ես չէի փորձում ապացուցել, որ Կասիլյասից լավ դարպասապահ եմ եւ իմ կարիերան ավելի հաջող կլինի, քան նրանը։ Ես պարզապես ձգտում էի օգտագործել հնարավորությունը, ջանասիրաբար եւ համեստաբար անել հնարավոր ամեն ինչ»,- 34-ամյա Նավասի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Նավասը «Ռեալում» հանդես է եկել 2014-2019 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում