18:10  ,  3 մարտի, 2021

«Յուվենտուսը» «Շալկեից» գնել է Ուեսթոն Մաքենիի տրանսֆերը

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» հայտարարել է գերմանական «Շալկեից» Ուեսթոն Մաքենիի տրանսֆերը ձեռք բերելու մասին։

22-ամյա ամերիկացի կիսապաշտպանը վարձակալությամբ էր հանդես գալիս թուրինյան թիմում, որը տրանսֆերի համար վճարել է 18,5 միլիոն եվրո։ Եվս 6,5 միլիոն եվրո «Շալկեն» կարող է ստանալ բոնուսների տեսքով։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիսի 30-ը։

Մաքենին այս մրցաշրջանի մեկնարկից առաջ է միացել «Յուվենտուսին», բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English