13:33  ,  3 մարտի, 2021

Հայ բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Փարիզում

Լոնդոնում կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ մնացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կշարունակվի Փարիզում: Մրցաշարը Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենա հունիսի 4-8-ը, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան կշարունակի հայ բռնցքամարտիկներին լավագույնս նախապատրաստել կարևոր ստուգատեսին։

Հիշեցնենք, որ Հայաստանը մեկ օլիմպիական ուղեգիր ունի բռնցքամարտում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն է ստացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս