11:48  ,  3 մարտի, 2021

Ռոնալդուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել 600-րդ խաղում (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (3:0), գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

36-ամյա Ռոնալդուն նվազագույնը 20 գոլ է խփում 12-րդ մրցաշրջանում անընդմեջ, հայտնում է Opta-ն:

Բացի այդ, Ռոնալդուն 600-րդ հանդիպումն անցկացրեց ազգային առաջնություններում: 292 հանդիպում նա անցկացրել է իսպանական Պրիմերայում («Ռեալի» կազմում), 196 խաղ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում («Մանչեսթեր Յունայթեդի» կազմում), 85 խաղ՝ A Սերիայում, 27 խաղ՝ Պորտուգալիայի առաջնությունում («Սպորտինգի» կազմում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս