01:38  ,  3 մարտի, 2021

«Յուվենտուսի» հաղթանակը՝ 3։0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Սպեցիայի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ, իսպանացի Ալվարո Մորատան, իտալացի Ֆեդերիկո Կիեզան եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» 49 միավորով երրորդ տեղում է, «Սպեցիան» 16-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Յուվենտուս» - «Սպեցիա»՝ 3։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 62, Ֆեդերիկո Կիեզա, 71, Կրիշտիանու Ռոնալդու, 89

Չիրացրած 11մ՝ Անդրեյ Գալաբինով («Սպեցիա»), 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում