22:55  ,  2 մարտի, 2021

Լապորտա. Վստահ եմ, որ Մեսին կմնա, եթե ես հաղթեմ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու, ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհեռանա, եթե ինքը չընտրվի։

«Մեսին կգնահատի առաջարկը, որը ես կանեմ նրան։ Ես վստահ եմ, որ Մեսին կմնա, եթե ես հաղթեմ։ Եթե այլ թեկնածու հաղթի, Լեոն կհեռանա։ Նրան միայն փողը չի հետաքրքրում։ Մեսին ցանկանում է լինել մրցունակ թիմում։ Ես վստահ եմ, որ նա կլսի իմ առաջարկը»,– Լապորտայի խոսքը մեջբերում է Marca–ն։

Կատալոնական ակումբի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 7–ին։ Պաշտոնի համար կպայքարեն նաեւ Վիկտոր Ֆոնտը և Տոնի Ֆրեյշան։

«Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր է դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Բարտոմեուն կատալոնական ակումբը ղեկավարում էր 2014 թվականից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English