19:40  ,  2 մարտի, 2021

Ռոտերդամ. Կարեն Խաչանովը մեկնարկում հաղթեց Սթեն Վավրինկային

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի ATP-500 մրցաշարում։ Առաջին շրջանում հայ թենիսիստը մրցեց շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 31 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորին, որը որակավորման փուլից է մտել հիմնական փուլ եւ առաջին շրջանում 6:0, 6:3 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին։

Ռոտերդամի մրցաշարը կավարտվի մարտի 7–ին։ Մրցանակային հիմնադրամը 1,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում