19:16  ,  2 մարտի, 2021

Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Թբիլիսի՝ Վրաստանի հավաքականի հետ Եվրո-2022-ի որակավորման փուլի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5–ին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հայտավորել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ Գոմել» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս