20:11  ,  2 մարտի, 2021

Իտալիայի առաջնություն. Ամսվա լավագույն խաղացողը

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացողը փետրվարի հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Անցած ամիս Լուկակուն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում ամսվա լավագույն խաղացող են ճանաչվել նաեւ Ալեխանդրո Գոմեսը, Զլատան Իբրահիմովիչը, Կրիշտիանու Ռոնալդուն, Հական Չալհանօղլուն, Սերգեյ Միլինկովիչ–Սավիչը։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Լուկակուն խփել է 18 գոլ եւ ռմբարկուների մրցավազքի առաջատար Ռոնալդուից հետ է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում