18:44  ,  2 մարտի, 2021

Քոուլը քննադատել է Սուլշերին «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ գրավիչ խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը քննադատել է մանչեսթերյան ակումբի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե–Գունար Սուլշերին ոչ գրավիչ խաղաոճի համար։

«Ալեքս Ֆերգյուսոնը մեզ միշտ ասում էր. «Դուրս եկեք խաղադաշտ եւ հաճույք ստացեք։ Ձեր խաղը պետք է զվարճացնի երկրպագուներին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ցուցադրի գրավիչ ֆուտբոլ։ Դուք պետք է հարգեք մրցակցին, բայց չվախենալ։

Հրաշալի է, երբ գոլ ես բաց թողնում, սակայն մրցակցից շատ ես խփում։ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը ցույց է տալիս, որ թիմը պետք է հաղթի՝ հավատարիմ լինելով որոշակի խաղաոճի։ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող խաղալ պաշտպանությունից՝ հույս ունենալով հաղթել 1։0 հաշվով»,– Քոուլի խոսքը մեջբերում է The Mirror–ը։

Անգլիայի առաջնության 26 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 50 միավոր եւ երկրորդն է։ Առաջատար «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում