16:08  ,  2 մարտի, 2021

Կյանքից հեռացել է «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար հարձակվող Իան Սենթ-Ջոնը մարտի 2-ին կյանքից հեռացել է 82 տարեկանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլը» ցավակցել է շոտլանդացի նախկին ֆուտբոլիստի ընտանիքին ու հարազատներին:

Իան Սենթ-Ջոնը «Լիվերպուլի» կազմում խաղացել է 1961-1971 թվականներին: 425 խաղում նա դարձել է 112 գոլի հեղինակ: Կարիերան ավարտելուց հետո Սենթ-Ջոնը սկսել է մարզչական աշխատանք՝ մարզելով շոտլանդական «Մոտերուելը» և անգլիական «Պերտսմութը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English