15:06  ,  2 մարտի, 2021

Արշակ Կորյանը վերսկսել է մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը մարտի 2-ին վերսկսել է մարզումները ռուսական «Խիմկիի» կազմում, հաղորդում է Sport24-ը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը:

Մկանային վնասվածքի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Խիմկիի» նախորդ 2 խաղերը «Կռիլյա Սովետովի» (0:4) և «Ուֆայի» (2:1) հետ:

Հիշեցնենք, որ Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի ու դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում