13:43  ,  2 մարտի, 2021

Մեծ Բրիտանիայի վարչապետն ՈւԵՖԱ-ին առաջարկել է Եվրո-2020-ն անցկացնել Անգլիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ին առաջարկվել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացնել Անգլիայում:

«Մենք պատրաստ ենք հյուրընկալել նախատեսվածից շատ հանդիպումներ, այդ թվում՝ ամբողջ մրցաշարը»,- Ջոնսոնի խոսքը փոխանցում է The Sun-ը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կարող է նպաստել այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում