17:10  ,  2 մարտի, 2021

Նեյմարը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը բաց կթողնի իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

29-ամյա բրազիլացին շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից, որը ստացել էր «Կանի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (1։0): Նա բաց կթողնի նաև «Բորդոյի» ու «Բրեստի» հետ հանդիպումները:

ՊՍԺ-ն «Բարսելոնային» կհյուրընկալի մարտի 10-ին։ Առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոնը 4:1 հաշվով հաղթել է առանց Նեյմարի:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում