13:12  ,  2 մարտի, 2021

Բեքհեմը Ռոնալդուին կհրավիրի «Ինտեր Մայամի»

Ամերիկյան «Ինտեր Մայամին» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հայտնում է Todo Fichajes-ը:

36-ամյա ֆուտբոլիստին կփորձի անձամբ հրավիրել «Ինտեր Մայամիի» համասեփականատեր, Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դևիդ Բեքհեմը։

Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ, և Բեքհեմը ցանկանում է համոզել նրան տեղափոխվել Ֆլորիդա: Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հիշեցնենք, որ 2019-ի աշնանը «Ինտեր Մայամին» ցանկանում էր ձեռք բերել կատոլանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, սակայն նա հրաժարվեց տեղափոխվել ԱՄՆ: Վերջերս ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել անգլիացի Ֆիլ Նևիլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում