12:41  ,  2 մարտի, 2021

NBA. Հարդենի պատմական թրիփլ-դաբլն օգնեց «Բրուքլինին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բրուքլինը» մրցակցի խաղահրապարակում 124:113 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»: Հաղթողը որոշվել է լրացուցիչ ժամանակում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջեյմս Հարդենը, որը «Բրուքլինի» կազմում վաստակել է 30 միավոր, գրանցել 14 անդրադարձ, կատարել 15 փոխանցում ու դարձել թրիփլ-դաբլի հեղինակ:

Հարդենը NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը 30-10-15 վիճակագրություն է գրանցում առանց կորստի: Նախկինում Լեբրոն Ջեյմսը, Քրիս Պոլն ու Ջոն Ստոկտոնը 30+ միավոր ու 15+ փոխանցում էին կատարել առանց կորստի, սակայն թրիփլ-դաբլ գրանցել չէր հաջողվել:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո» - «Բրուքլին»՝ 113:124 (լրացուցիչ ժամանակ)  (21:27, 33:30, 27:24, 27:27, ОТ1 - 5:16)

«Ֆիլադելֆիա» - «Ինդիանա»՝ 130:114 (33:32, 39:23, 33:22, 25:37)

«Օռլանդո» - «Դալաս»՝ 124:130 (33:29, 25:32, 28:34, 38:35)

«Չիկագո» - «Դենվեր»՝ 112:118 (25:37, 30:25, 32:27, 25:29)

«Նոր Օրլեան» - «Յուտա»՝ 129:124 (26:23, 33:41, 40:24, 30:36)

«Հյուսթոն» - «Քլիվլենդ»՝ 90:101 (29:34, 21:17, 20:23, 20:27)

«Պորտլենդ» - «Շառլոտ»՝ 123:111 (27:33, 32:26, 33:24, 31:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում