11:56  ,  2 մարտի, 2021

«Նոան» վարձակալել է ռուս դարպասապահի

Երևանի «Նոայի» կազմը համալրել է 21-ամյա ռուս դարպասապահ Նիկոլայ Նովիկովը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի փոխչեմպիոնը վարձակալել է Նովիկովին: Դարպասապահ «Չերտանովոյի» սան է, հանդես է եկել «Չերտանովոյի» և «Մորդովիայի» երկրորդ թիմերում: Նրա նախորդ թիմը եղել է Մոսկովյան «Ռոդինան», որի դեմ «Նոան» խաղացել էր ԱՄԷ-ում տեղի ունեցած հավաքի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս