02:03  ,  2 մարտի, 2021

«Էվերտոնն» ուժեղ էր «Սաութհեմփթոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «էվերտոնը» Լիվերպուլում մրցեց «Սաութհեմփթոնի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 9-րդ րոպեին խփեց դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։

«Էվերտոնը» 43 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Լիվերպուլին» եւ 7-րդն է։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում