10:12  ,  2 մարտի, 2021

Պաշտոնանկություն Բունդեսլիգայում

Գերմանական «Արմինիայի» գլխավոր մարզիչ Ուվե Նոյհաուսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբից հեռացել է նաև գերմանացի մասնագետի օգնական Պետեր Նեմետը:

61-ամյա Նոյհաուսը 2018 թվականից էր գլխավորում «Արմինիան», որը նախորդ մրցաշրջանում էր նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր: Գերմանիայի առաջնության նախորդ 5 խաղերում թիմը կրել է 4 պարտություն (ընդհանուր 2:14 հաշվով) և 3:3 հաշվով ավարտել Մյունխենի «Բավարիայի» դեմ արտագնա հանդիպումը: 22 խաղից հետո «Արմինիան» 18 միավորով 16-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում