10:45  ,  2 մարտի, 2021

Պիրլո. Կփորձենք չկրկնել մեր սխալները

Թուրինի «Յուվենտուսը» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման մասին:

««Սպեցիան» ապացուցում է, որ նրանք պատրաստ են խաղալ A Սերայում և անցկացնում են հաջող մրցաշրջան: Նրանք կարողացան լավ արդյունքեր գրանցել նաև առաջատար ակումբների դեմ խաղերում: Մեզ բարդ հանդիպում է սպասվում:

Դա կարևոր հանդիպում է մեզ համար, քանի որ շարունակում ենք պայքարը չեմպիոնության համար: Պետք է ինտենսիվ գործենք առաջին րոպեներից: Գիտենք, որ անհաջող ենք խաղացել 4 հանդիպումներում: Սակայն յուրաքանչյուր խաղ առանձին պատմություն է: Մենք վերլուծել ենք սխալներն ու կփորձենք խուսափել դրանցից»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

«Յուվենտուս» - «Սպեցիա» խաղը տեղի կունենա մարտի 2-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: Վերջին 5 խաղերից 4-ում թուրինյան ակումբը չի հաղթել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս