19:47  ,  1 մարտի, 2021

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Անտուան Գրիզմանին

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել հարձակվող Անտուան Գրիզմանին։ Կատալոնական ակումբը կքննարկի 60 միլիոն եվրոյից առաջարկներ, հաղորդում է OK Diario-ն։

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն։

Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019-ին Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում