13:48  ,  1 մարտի, 2021

«Ռոմայի» կիսապաշտպանը կրկնել է Միշել Պլատինիի ցուցանիշը (ֆոտո)

«Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Վերետուն, գոլի հեղինակ դառնալով «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում (1:2), 10-րդ գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում:

Վերջին 35 տարում Վերետուն առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որն A Սերիայի մեկ մրցաշրջանում խփում է նվազագույնը 10 գոլ: Նախորդ անգամ 1985/86 մրցաշրջանում նման ցուցանիշ գրանցել է Թուրինի «Յոււվենտուսի» լեգենդար հարձակվող, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով