01:03  ,  1 մարտի, 2021

«Լիվերպուլը» պարտության մատնեց հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի առաջնությունում չորս անընդմեջ պարտությունից հետո չեմպիոն «Լիվերպուլը» 26-րդ տուրում հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսն ու բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։

«Լիվերպուլը» 43 միավորով 6-րդ տեղում է։ «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Կյորտիս Ջոնս, 48, Ռոբերտո Ֆիրմինո, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով