19:52  ,  28 փետրվարի, 2021

«Տոտենհեմի» հաղթանակը՝ 4։0, Բեյլի դուբլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26–րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում մրցեց «Բարնլիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան։

«Տոտենհեմը» (25 խաղ) 39 միավորով 8–րդն է, «Բարնլին» (26 խաղ) 15–րդ տեղում է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26–րդ տուր

«Տոտենհեմ» – «Բարնլի»՝ 4։0 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 2, 55, Հարի Քեյն, 15, Լուկաս Մոուրա, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով