18:23  ,  28 փետրվարի, 2021

«Հոֆենհայմը» չհաղթեց, Ադամյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23–րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ ավելացված առաջին րոպեին։

«Հոֆենհայմը» 27 միավորով 11–րդ տեղում է, «Ունիոն Բեռլինը» 7–րդն է՝ 34 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23–րդ տուր

«Ունիոն Բեռլին» – «Հոֆենհայմ»՝ 1։1 (տեսանյութ)

Մաքս Կրուզե, 9, 11մ – Նիկո Շլոտերբեկ, 29, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս