17:57  ,  28 փետրվարի, 2021

«Լեսթեր Սիթին» պարտվեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26–րդ տուրում «Լեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Դաշտի տերերը բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի գոլի շնորհիվ հաշիվը բացեցին արդեն 6–րդ րոպեին, սակայն իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը կարողացավ երեք գոլ խփել։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը եւ կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն։

«Լեսթեր Սիթին» 49 միավորով երրորդ տեղում է, նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը», որը երկրորդն է։ «Արսենալը» վաստակել է 37 միավոր եւ 9–րդն է»։

Անգլիայի առաջնություն, 26–րդ տուր

«Լեսթեր Սիթի» – «Արսենալ»՝ 1։3 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 6 – Դավիդ Լուիս, 39, Ալեքսանդր Լյակազեթ, 45+2, 11մ, Նիկոլյա Պեպե, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում