17:28  ,  28 փետրվարի, 2021

«Ատալանտան» հաղթեց եւ հավասարվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24–րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Բերգամոն ներկայացնող թիմի կազմում աչքի ընկան ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին եւ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

«Ատալանտան» 46 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Յուվենտուսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 24–րդ տուր

«Սամպդորիա» – «Ատալանտա»՝ 0։2 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 40, Ռոբին Գոսենս, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում