16:10  ,  28 փետրվարի, 2021

Կիև. Հայաստանի թիմը նվաճեց ևս 3 մեդալ

Կիևում ավարտին մոտեցող ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 3 բրոնզե մեդալ։

Հունահռոմեականների մրցաշարում բրոնզե մեդալակիր են դարձել 2020թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտում պարտվել է ղրղզ մրցակցի` հաղթանակը բաց թողնելով վերջին վարկյաններին։

Ազատ ոճի մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո պարտվել է հունգարիայի ներկայացուցիչին։

Հիշեցնենք, որ հունահռոմեականների պայքարում Մալխաս Ամոյանը (72 կգ) փետրվարի 27-ին դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ Կարապետ Չալյանը երկրորդ տեղն էր գրավել 82 կգ քաշային կարգում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում