21:18  ,  27 փետրվարի, 2021

«Ստրանջա». Նարեկ Մանասյանն՝ արծաթե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը դարձավ արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Մանասյանը մրցեց բուլղարացի Ռադոսլավ Պանտալեևի հետ և պարտվեց 1:4 հաշվով:

63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են կիսաեզրափակիչում և դարձել բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում