16:37  ,  26 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում Լևանդովսկին առաջ է անցել Մադրիդի «Աթլետիկոյին» շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլ խփած Օլիվյե Ժիրուին («Չելսի»), պորտուգալացի Ժոաո Կոնսելուն («Մանչեսթեր Սիթի») և «Ատալանտայի» դեմ խաղում միակ գոլի հեղինակ Ֆերլան Մենդին («Ռեալ»):

Հիշեցնենք, որ լեհ հարձակվողի գոլի օգնությամբ «Բավարիան» 4:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Լացիոյի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Լևանդովսկին մասնակցել է 5 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով