16:21  ,  26 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում փետրվարի 26-ին անցկացված վիճակահանության արդյունքում հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը:

Իտալական «Ռոման» կմրցի ուկրաինական «Շախտյորի» հետ, որը պայքարից դուրս է թողել Թել Ավիվի Մաքաբիից:

Նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

2010-2013-ը «Շախտյորում» խաղացել է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

1/8 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում կմրցեն իտալական «Միլանը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Այաքս» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)

«Սլավիա» (Չեխիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)

«Գրանադա» (Իսպանիա)  - «Մոլդե» (Նորվեգիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

1/8 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն մարտի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Քառորդ եզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանությամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս