15:22  ,  26 փետրվարի, 2021

Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխարինել է նրա որդին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռացել է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից: Կազմակերպության նոր նախագահ է ընտրվել նրա որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, հաղորդում է by.tribuna.com-ը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեն ղեկավարում էր 1997 թվականից: Վիկտոր Լուկաշենկոն 2019-ից զբաղեցնում էր կազմակերպության առաջին փոխնախագահի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English