13:46  ,  26 փետրվարի, 2021

Ջեկոն գերազանցեց Ֆրանչեսկո Տոտիի ռեկորդը (ֆոտո)

«Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, գոլի հեղինակ դառնալով պորտուգալական «Բրագայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (3:1), դարձել է իտալական ակումբի՝ եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Դա 34-ամյա ֆուտբոլիստի 29-րդ գոլն էր եվրագավաթներում: Ջեկոն գերազանցեց «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիի ռեկորդը:

Հիշեցնենք, որ «Ռոման» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 5:1 հաշվով և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բրագայի» դեմ պատասխան խաղում «Ռոմայի» կազմում փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս