12:18  ,  26 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» 17-ամյա խաղացողի ռեկորդը եվրագավաթներում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շոլա Շորեթայրը, մասնակցելով իսպանական «Ռեալ Սոսյեդադի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղին (0:0), սահմանել է ակումբային ռեկորդ:

Անգլիացին փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին և դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եվրագավաթներում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 17 տարեկան 23 օրականում, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 4:0 հաշվով և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով