10:58  ,  26 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները և խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Դելե Ալին («Տոտենհեմ»), Ալֆրեդո Մորելոսը («Ռեյնջերս») և նորվեգական «Մոլդեի» դարպասապահ Անդրեաս Լենդլեն:

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նաև շաբաթվա խորհրդանշական հավաքականը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս