01:51  ,  26 փետրվարի, 2021

ԵԼ․ «Ռոման», «Միլանն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկան 1/8 եզրափակիչ, օրվա արդյունքները (տեսանյութ)

«Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Բրագային» հաղթեց 3։1 հաշվով։ Հռոմեական ակումբից աչքի ընկան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու իսպանացի հարձակվողներ Կառլես Պերեսն ու Բորխա Մայորալը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

Պորտուգալիայում տեղի ունեցած առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 2։0 հաշվով։

«Միլանը» հաղթահարեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» արգելքը՝ տանը խաղալով 1։1։ Բելգրադում իտալական թիմը ոչ ոքի էր խաղացել 2։2 հաշվով։

Շվեյցարական «Յանգ Բոյզը» պայքարից դուրս թողեց գերմանական «Բայերին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ իսպանական «Ռեալ Սոսիեդադին», չեխական «Սլավիան»՝ անգլիական «Լեսթեր Սիթիին», Կիեւի «Դինամոն»՝ բելգիական «Բրյուգեին», Զագրեբի «Դինամոն»՝ ռուսական «Կրասնոդարին», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ հունական «Օլիմպիակոսին»։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Էդին Ջեկո, 23, Կառլես Պերես, 75, Բորխա Մայորալ, 90+1 - Բրիան Կրիստանտե, 88, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), 72

«Միլան» (Իտալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ ՝ 2:2)

Ֆրանկ Կեսիե, 9, 11մ - Էլ Ֆարդու Բեն Նաբուան, 24

Հեռացում՝ Մարկո Գոբելիչ («Ցրվենա Զվեզդա»), 70, երկրորդ դեղին քարտ

«Բայեր» (Գերմանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0։2 (առաջին խաղ ՝ 3:4)

Տեոսոն Սիեբատշյո, 47, Կրիստիան Ֆասնախտ, 86

«Բրյուգե» (Բելգիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 0։1 (առաջին խաղ ՝ 1:1)

Վիտալի Բույալսկի, 83

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 0։0 (տեսանյութ), (առաջին խաղ ՝ 4:0)

Չիրացրած 11մ՝ Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), 14

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1։0 (առաջին խաղ ՝ 3:2)

Միսլավ Օրշիչ, 31

«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 0։2 (առաջին խաղ ՝ 0:0)

Լուկաշ Պրովոդ, 49, Աբդալա Սիմա, 79

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2։1 (առաջին խաղ ՝ 2:4)

Էրան Զահավի, 23, 44 - Ահմեդ Հասան, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում