23:55  ,  25 փետրվարի, 2021

ԵԼ․ «Հոֆենհայմն» Ադամյանի հետ դուրս մնաց պայքարից, «Արսենալը», «Այաքսը» 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

«Հոֆենհայմը» դուրս մնաց Եվրոպայի լիգայից։ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում գերմանական թիմն ընդունեց նորվեգական «Մոլդեին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին։

«Հոֆենհայմն» առաջին խաղը Նորվեգիայում ավարտել էր ոչ ոքի՝ 3։3։

Պայքարը շարունակում են Լոնդոնի «Արսենալը», Ամստերդամի «Այաքսը», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը», Դոնեցկի «Շախտյորը», իսպանական «Վիլյառեալը»։

Իտալական «Նապոլին» չհաղթահարեց իսպանական «Գրանադայի» արգելքը՝ տանը հաղթելով 2։1 հաշվով։ Իսպանիայում «Նապոլին» պարտվել էր 0։2 հաշվով։

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Արսենալ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 21, 87, Կիրան Տիրնի, 67 - Դիոգու Գոնսալվեշ, 43, Ռաֆայել Սիլվա, 61

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 0։2 (առաջին խաղ ՝ 3:3)

Էրիկ Անդերսեն, 19, 90+4

«Այաքս» (Հոլանդիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։1 (առաջին խաղ ՝ 2:1)

Դավի Կլասեն, 15, Դավիդ Ներես, 88 - Յուսուֆ Յազիջի, 78, 11մ

«Նապոլի» (Իտալիա) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ ՝ 0:2)

Պյոտր Զելինսկի, 3, Ֆաբիան Ռուիս, 59 - Անխել Մոնտորո, 25

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 5։2 (առաջին խաղ ՝ 4:3)

Ալֆրեդո Մորելոս, 9, Նայթան Պատերսոն, 46, Ռայան Քենթ, 55, Բորնա Բարիշիչ, 79, 11մ, Սեդրիկ Իտեն, 90+2, 11մ – Լիոր Ռաֆայելով, 31, Դիդիե Լամկել Զե, 57

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1։0 (առաջին խաղ ՝ 2:0)

Ժունիրո Մորաես, 67, 11մ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2։1 (առաջին խաղ ՝ 2:0)

Ժերար Մորենո, 40, 89, 11մ – Մերգիմ Բերիշա, 17

«Ռոմա» (Իտալիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:0)

«Միլան» (Իտալիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:2)

«Բայեր» (Գերմանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 3:4)

«Բյուրգե» (Բելգիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:1)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 4:0)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 3:2)

«Լեսթեր» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:0)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս