22:48  ,  25 փետրվարի, 2021

ԵԼ․ «Ռոմայի» մեկնարկային կազմը

Հայտնի է «Ռոմայի» մեկնարկային կազմը պորտուգալական «Բրագայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական թիմի պահեստայինների թվում է։

«Ռոմա»․ Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Կարսդորպ, Պերես, Դիավարա, Վիլյար, Վերետու, Էլ Շաարավի, Պեդրո, Ջեկո։

«Ռոմա» - «Բրագա» հանդիպումը Հռոմում կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Պորտուգալիայում տեղի ունեցած առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում